USAID-ն հեղափոխական գործընթացներ էր ծրագրել Վրաստանում. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կոպտորեն միջամտել է երկրի քաղաքական գործընթացներին և ծրագրել ու իրականացրել հեղափոխական սցենարներ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է ևս մեկ անգամ մեր գոհունակությունը հայտնենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը խոսում է այն մասին, ինչի մասին մենք խոսում ենք 3-4 տարի:
Իհարկե, USAID-ն նաև կոպտորեն միջամտել է Վրաստանում երկրի քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին, առավել ևս` հեղափոխական գործընթացների պլանավորմանն ու իրականացմանը… Այդ ամենը բացարձակապես անընդունելի է»,–լրագրողներին ասել է Կոբախիձեն։