Թուրքիայում նախատեսում են Իգդիրի օդանավակայանը բացել միջազգային չվերթների համար

Թուրքիայում տեղի է ունեցել քննարկում միջազգային մուտքերի և ելքերի համար Իգդիրի Շեհիթ Բյուլենթ Այդըն օդանավակայանը մշտական ​​օդային սահմանային անցակետի վերածելու գործընթացի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի նախագահությամբ նահանգապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազ Մերիչ Դեդեն, նահանգի ոստիկանապետ Նիյազի Թուրղայը, նահանգի ժանդարմերիայի հրամանատար գնդապետ Նիհաթ Օզքյոքը և այլ կառույցներից ներկայացուցիչներ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Իգդիրի օդանավակայանում միջազգային չվերթների գործարկման հարցը, ինչպես նաև գործարկման պարագայում դրանք՝ ինչ նպաստ կունենան տարածաշրջանի առևտրի, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գործում։

Քննարկվել են նաև անվտանգության, ենթակառուցվածքների և թողունակության շուրջ աշխատանքները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իգդիրի օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանին, միջազգային մուտքերի և ելքերի համար ստանալով մշտական ​​օդային սահմանային անցակետի կարգավիճակ, նպատակ ունի իր նպաստն ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս