![](/banners/BeFunky-design.jpg)
Մասկի 4-ամյա որդին զվարճալի շոու է ապահովել իր հոր և Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Mask.png)
Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի որդին՝ X Æ A-Xii-ն, որը հայտնի է Little X մականունով, զվարճալի շոու է ապահովել՝ ընդօրինակելով իր հորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսից կադրեր է հրապարակել Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում։Մինչ Թրամփը և Մասկը քննարկում էին կառավարության արդյունավետությունը, փոքրիկ X-ը զվարճացնում էր լրագրողներին՝ ծամածռություններ անելով, կառչելով իր հորից, նույնիսկ բարձրանալով հոր ուսերին՝ փակելով նրա ականջները, քաշելով մազերը:
Մասկի խոսելու ժամանակ որդին տեսախցիկից դուրս գտնվող մեկին սաստել է՝ փորձելով լռեցնել և ասելով «շշշ»:
Ասուլիսի ընթացքում նա, քաղաքավարի կերպով արդարանալով, ասել է. «Ներողություն եմ խնդրում, ես պետք է միզեմ»:
Մասկը չի բացատրել, թե ինչու է որդին մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն նախկինում նա խոսել է երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկության մասին՝ չնայած իր զբաղված գրաֆիկին։