![](/banners/BeFunky-design.jpg)
Հրաձիգները Եվրոպայի առաջնությունից առաջ հավաք կանցկացնեն Լեհաստանում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-TBYGcv3t9L6IO.jpg)
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Նարե Գաբրիելյանը:
Հայաստանի հրաձգության երիտասարդական թիմը փետրվարի 22-ից մեկնում է լեհական Վրոցլավ քաղաք` ուսումնամարզական հավաքի: Մ21 տարեկանները հավաքն ավարտելուց հետո` մարտի 1-7-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմում կլինեն Նարե Գաբրիելյանը, Գրիգոր Պողոսյանը,Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը:
Մեծահասակների ընտրանին փետրվարի 29-ից մարտի 7-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի, իսկ հաջորդիվ կմասնակցի Եվրոպայի առաջնության:
Ընտրանու կազմում կլինեն Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Նորայր Առաքելյանը, Հրաչ Բաբայանը: Մարզչական շտաբում կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և մարզիչ Անդրանիկ Այվազյանը:
Եվրոպայի առաջնությունը կկայանա Խորվաթիայում: