![](/banners/BeFunky-design.jpg)
Գազայի հատվածի վերականգնման համար ավելի քան 53 միլիարդ դոլար կպահանջվի. ՄԱԿ
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Gaza.png)
Գազայի վերականգնումը և պատերազմից ավերված տարածքն ընդգրկող «մարդասիրական աղետին» վերջ դնելը կարժենա ավելի քան 53 միլիարդ դոլար, ներառյալ՝ 20 միլիարդ դոլար միայն առաջին երեք տարվա ընթացքում, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը:
Համաշխարհային կազմակերպության զեկույցում ասվում է, որ անհրաժեշտ է նաև «քաղաքական և անվտանգության շրջանակ» ստեղծել, որը հնարավորություն կտա սկսել վերականգնումն ու վերակառուցումը, ինչպես նաև հիմք դնել քաղաքական գործընթացին, որն արագորեն կավարտի իսրայելական օկուպացիան և կհաստատի երկու պետությունների կենսունակ լուծումը:
Զեկույցում Գազայի հատվածի վերականգնման և վերակառուցման կարիքները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում գնահատվում են 53,142 միլիարդ դոլար: Դրանցից առաջին երեք տարիների կարճաժամկետ կարիքները գնահատվում են մոտավորապես 20,568 միլիարդ դոլար, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: