Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս չունեն Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու մտադրություն: Պենտագոնի ղեկավարն այս մասին հայտարարել է Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Այս պահին կրճատումներ կատարելու ծրագրեր չկան»,- նշել է նա:

Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են երկրի նախորդ ղեկավար Ջո Բայդենի պատկերացումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս