Որ երկրներում են Թուրքիային համարում դաշնակից
                                    Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը, որով փորձել են պարզել տարբեր երրկրների քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն այլ երկրների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերոհիշյալ զեկույցում հարցումներ են կատարվել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Հնդկաստանում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Մասնավորապես Թուրքիային ընկալում եք որպես «դաշնակից թե՞ սպառնալիք» հարցմանն ի պաատասխան՝ «դաշնակից» ընկալողների ցուցանիշն ավելի բարձր է եղել բոլոր երկրներում, բացի Ֆրանսիայից։
Այս ցուցանիշով Թուրքիան Հարավային Կորեայից հետո դարձել է ամենաշատ դրական կարծիքներ ունեցող երկրորդ երկիրը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    