Ինչ-որ փուլում Երևանը ստիպված կլինի որոշում կայացնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը, ուստի ինչ-որ փուլում Երևանն ամեն դեպքում ստիպված կլինի որոշում կայացնել:

«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլառփուլ, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսպես, թե այնպես հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ փուլում ստիպված կլինեն որոշում կայացնել»,- «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։

Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այս օրինագծին։

Տեսանյութեր

Լրահոս