![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում 1 մլն դոլար և ավելի կարողությամբ 42.000 օտարերկրացի է բնակվում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/dolar.jpg)
Տեղափոխության և բնակության հաստատման պլանավորման հարցերով զբաղվող միջազգային «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է հարուստ մարդկանց տեղափոխություններին վերաբերող զեկույց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մասնավոր հարստության միգրացիա» զեկույցի համաձայն՝ 2023-ին ամենաքիչը 1 մլն դոլար ունեցվածքատեր է տեղափոխվել Թուրքիա:
Միարժամանակ պարզ է դարձել, որ այդ թիվն այդքան էլ մեծ չէ, քանի որ միլիոնատերների ընդունման հարցում Թուրքիան զբաղեցնում է աշխարհում միայն 100-րդ տեղը:
Նշվել է նաև, որ տեղափոխված միլիոնատերերը հիմնականում նախընտրում են բնակություն հաստատել Ստամբուլ և Բոդրում քաղաքաներում:
Զեկույցի տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում 1 մլն դոլար և ավելի կարողությամբ 42.000 օտարերկրացի է բնակվում, որից 138-ի կարողությունը կազմում է 100 մլն դոլար, իսկ 17-ինը՝ միլիարդավոր դոլարներ: