![](/banners/BeFunky-design.jpg)
26-ամյա երիտասարդին տեղափոխել են բաժին
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/kalanq.jpg)
Ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 26-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված մեկական փամփուշտով։
Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։