![](/banners/BeFunky-design.jpg)
2023թ. ուժգին երկրաշարժերից 2 տարի անց Թուրքիայում 650.000 մարդ դեռ բնակվում է վագոն-տնակներում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Turkia.png)
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի վարչությունը զեկույց է հրապարակել 2 տարի առաջ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) և Հաթայ նահանգներում գրանցված ուժգին երկրաշարժերի հետևանքների հաղթահարման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվում է, որ ցնցումներից հետո տուժածներին ապաստան տալու նպատակով երկրաշարժի գոտիներում տեղադրվել էր 395.000 վագոն-տնակ, որից 214.000-ը մինչ օրս շարունակում է մնալ որպես կացարան 650.000 քաղաքացու համար։
Տուժածներից 391.245 մարդ բնակարան ստանալու իրավունք է ստացել, բայց դեռևս բնակարան են ստացել միայն 201.431-ը։ Նշվում է, որ 189.814 մարդ մինչ օրս սպասում է պետության կողմից խոստացված բնակարանամուտին:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի «Արտակարգ իրավիճակների և աղետների վարչության» (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերացանցել էր 50.000-ը: