![](/banners/BeFunky-design.jpg)
Աշոցքի, Արթիկի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/dzyun.jpg)
Փետրվարի 9-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: