Բաժիններ՝

Ռուսաստանում ցանկանում են մեկ ժամով կրճատել աշխատանքային շաբաթը

Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը մշակել է օրինագիծ՝ մեկ ժամով կրճատված աշխատանքային շաբաթ սահմանելու մասին։ ՏԱՍՍ-ն ունի կառավարության հաստատմանը ուղարկված փաստաթղթի պատճենը։

Առաջարկվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգրքում։

«Հանգստյան օրերի նախօրեին աշխատանքային օրվա կամ հերթափոխի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կրճատվում է մեկ ժամով՝ պահպանելով աշխատանքային ժամանակի սահմանված չափորոշիչը»,- նշված է օրինագծում։

Ինչպես նշում է Նիլովը, աշխատանքային հարաբերությունների կողմերն այժմ էլ իրավունք ունեն ուրբաթ օրվա աշխատանքային ժամի կրճատում սահմանել, սակայն «ներկայիս պայմաններում տեղին է օրենքով ամրագրել այս նորմը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս