Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհով։