![](/banners/BeFunky-design.jpg)
Որպեսզի քեզ հարգեն, առաջին հերթին դու ինքդ քեզ պիտի հարգես եւ ոչ թե անկոչ հյուրի պես հայտնվես դռան առաջ. Գևորգ Թամամյան
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-CNBckjEIMD2iUaXi.jpg)
Գևորգ Թամամյանը գրում է. «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Թրամփը ընդունում է տարբեր երկրների ղեկավարների։ Ներքեւում Ճապոնիայի վարչապետի ընդունելությունն էր, որ հրապարակվել էր թե Սպիտակ տան, թե նախագահ Թրամփի պաշտոնական էջերում, որտեղ վերջինս խոսել էր ԱՄՆ-Ճապոնիա բարեկամության եւ գործընկերության մասին։ Նախորդիվ նմանատիպ հաղորդագրություն էր տարածվել նաեւ Իսրայելի վերաբերյալ։ Երկու դեպքում էլ նախագահն անձամբ իջել եւ դիմավորել էր հյուրերին։
Չուզեցա այստեղ դնել այն խղճուկ նկարը, որ արվել էր գրասեղանի ֆոնին` վիրավորական էր. ցանկացած պարագայում տվյալ դեպքում լուսանկարյալը մեր պետությունն է ներկայացնում։ Բայց որպեսզի քեզ հարգեն, առաջին հերթին դու ինքդ քեզ պիտի հարգես եւ ոչ թե անկոչ հյուրի պես հայտնվես դռան առաջ։
Եվ սա դեռ բավարար չէ, լռելու փոխարեն, ազգակործանները որոշել են իրենց հանճարեղ մտքով դրանից մի հատ էլ փիառ ակցիա կազմակերպել։ Դիցուք, օրինակ` Մասիվի ճանապարհին շերեփով փակցված սույն հանճարը (հավանաբար ուզում էր ասեր երկաթե շերեփով ուժեղ տղերք են), նշել էր, թե բա լուսանկարյալը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից է։
Ներքեւում տեղադրել եմ հատուկ ուղեցույց Սպիտակ տուն այցելուների համար։ Արտասահմանցի այցելուների համար անձնագրի առկայությունը պարտադիր է։
Թե բա շերեփը…
Այս ամենը չափազանց զավեշտալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»։