![](/banners/BeFunky-design.jpg)
Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-MpDztXQ41yCjbGv.jpg)
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում երկամյա դադարից հետո մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան երեք քաշային կարգերի մարզիկները:
Տղամարդկանց 55 կգ քաշային կարգում մասնակցում էր մեկ մարզիկ` Վոլոդյա Սարգսյանը: Նա պոկեց 96 կգ և հրեց 120 կգ: Երկամարտում հավաքելով 216 կգ` Վոլոդյա Սարգսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն:61 կգ քաշային կարգում Գյումրի քաղաքից մրցում էր երեք մարզիկ: Գառնիկ Չոլակյանը երկամարտի (112, 144) 256 կգ արդյունքով առաջինն է, երկրորդ տեղում Ռաֆիկ Մինասյանն է:
Երկամարտում նա գրանցեց (113, 140) 253 կգ արդյունք: Եռյակը եզրակափակեց Վարոս Վարդանյանը` երկամարտի (80, 105) 185 կգ արդյունքով: 67 կգ քաշային կարգում լավագույնը Նարեկ Հովսեփյանն է, ով պոկեց 105 կգ և հրեց 130 կգ: Երկամարտում նա հավաքեց 235կգ:
Արծաթե մեդալի արժանացավ Ալբերտ Մանանդյանը, ով պոկեց 85 կգ և հրեց 113 կգ: Երկամարտում նա գրանցեց 198 կգ: Բրոնզը երկամարտի 182 կգ արդյունքով (85, 97) նվաճեց Ռուդիկ Հարությունյանը:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը կեզրափակվի փետրվարի 11-ին: