![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդ արտադրել Սպահանի միջուկային օբյեկտում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-U6RxgMD2o5.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսել է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրությունը Սպահանի նահանգում տեղակայված միջուկային օբյեկտում։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։«Իրանի միջուկային տեխնոլոգիաների ոլորտի համար նշանակալի ձեռքբերում է իրիդիումի հեքսաֆտորիդի (IRF6) արտադրական գծի գործարկումը Սպահանի «Շահիդ Ռաիսի» միջուկային օբյեկտում:
Գործարկման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին, ինչպես նաև միջուկային արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչներ»,-նշում է իրանական գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ վերջերս ստեղծված IRF6 արտադրագիծը կօգտագործվի IR-191 իզոտոպը հարստացնելու և տրոհելու համար, որը շատ կարևոր բաղադրիչ է մի շարք բժշկական ու արդյունաբերական կիրառություններում:
Հաղորդվում է, որ առաջատար արտադրական գծի գործարկմամբ՝ Իրանը դարձավ սակավաթիվ երկրներից մեկը, որը կարող է արտադրել իրիդիումի հեքսաֆտորիդ (IRF6):
«Այս ձեռքբերումը ոչ միայն ուժեղացնում է երկրի ներքին հնարավորություններն, այլև այլ երկրներ հնարավոր արտահանման համար դուռ է բացում»,-գրում է իրանական լրատվամիջոցը։