![](/banners/BeFunky-design.jpg)
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-MiEFQNImD0f.jpg)
Հայ դերասարանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին։
Այս մասին «Ինստագրամ»-ի իրենց էջերում տեղեկացրել են ու լուսանկարներ հրապարակել ֆիլմի՝ ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը:
Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: Ֆիլմը նաև «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: