Պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի. Հովիկ Աղազարյան
Ես և պարոն Ասլանյանն ունենալով քիչ թե շատ քաղաքական փորձ՝ կարծում ենք, որ կարող ենք օգտակար լինել պետությանը և այն իրողություններում, որ մենք հայտնվել ենք, ձեզ տեղյակ հանգամանքների բերումով, մեզ դրդեց այս քայլին, որովհետև այլ ֆորմատ չկարողացանք գտնել, նպատակահարմար չէր այս կամ այն քաղաքական ուժին միանալ: Այս մասին իր կուսակցության բացման հանրագումարին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով կուսակցության գաղափարին:
Ըստ պատգամավորի՝ իրենց շատ հեղափոխական գաղափարներ, ցավոք սրտի, ՔՊ-ական իրենց ընկերների կողմից չեն ընդունվել։
«Հիմա հնարավորություն կունենանք այս ձևով ներկայանալ ժողովրդին: Մենք պայքարելու ենք, որ առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրույթունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, չդառնա ՀՀ վարչապետ»,- ասաց Աղազարյանը:
Ճշտող հարցին՝ իրենց կուսակցության օրակարգում նաև հրաժարականի պահանջ կա՞, նա ասաց. «Չէ, այդպես մի՛ նայեք, երբ մենք ասենք պահանջում ենք իշխանության հրաժարական, պետք է ուրեմն վաղվանից այդ հարցը բերենք օրակարգ: Մենք ընտրությունների միջոցով ենք ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի»: