Բաժիններ՝

Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը նախորդ տարի աճել է 4.1 տոկոսով:

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ներկայացնելով պետական ​​վիճակագրական դաշնային ծառայության տվյալները:

««Ռոսստատ»-ը ներկայացրել է առաջին գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանի ՀՆԱ–ն աճել է 4.11 տոկոսով, այսինքն՝ պաշտոնական կանխատեսումից 0.2 տոկոսային կետով ավելի: Դա ավելին է, քան սպասվում էր»,– ասել է Միշուստինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալը մինչև 2024 թվականի վերջ հասել է պատմական առավելագույնի և կազմել 200 տրլն ռուբլի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս