![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք ադրբեջանցի գործընկերների հետ կքննարկենք «Ռուսական տան» հարցը. Պեսկով
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/peskov-2.jpg)
Բաքվում Ռուսասական տան շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք այս հարցը կբարձրացնենք տարբեր մակարդակների մեր գործընկերների հետ։ Եթե ամենաբարձր մակարդակով շփումներ լինեն, մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել երկու երկրների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- ասել է նա։