![](/banners/BeFunky-design.jpg)
Կիևյան կամրջից 66-ամյա կին է նետվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/kievyan.jpg)
Երևանում Կիևյան կամրջից 66–ամյա կին է նետվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 14:00-ի սահմաններում։
«Փրկարարները Կիևյան կամրջի տակից՝ Հրազդան գետից, դուրս են բերել կնոջ մարմինը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է կնոջ մահը»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։