Թրամփը հայազգի Մայքլ Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում հայտնել է, որ հայազգի Մայքլ Է. Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան։
«Մայքլը փայլուն փաստաբան է, որը ներկայում ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին որպես ԿՀՎ օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Թրամփը։
The New York Times-ը նաև նշում է, որ Քավուկջյանը մեծ գումարներ է նվիրաբերել Հանրապետական կուսակցությանը։ 2024 թվականին նա 700,000 դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական ապարատին։