Թուրքիայում տասնյակ մարդիկ են մահացել կեղծ ալկոհոլից

Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ կեղծ ալկոհոլ օգտագործելուց հետո Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գրանցվել է մահվան 33 դեպք։  Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

«33 մարդ մահացել է կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով, 20 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Շահինի խոսքերն է մեջբերել թուրքական NTV հեռուստաալիքը։

Նահանգապետը նաև նշել է, որ շուկայում կեղծ ալկոհոլի հայտնվելու հետ կապված իրավիճակի հետաքննության ընթացքում 32 անձ բերման է ենթարկվել, որոնցից 13-ը կալանավորվել են։

Տեսանյութեր

Լրահոս