Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվատնգային պատ ունի

Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:

Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:

Նշենք, որ մինչ օրս կառուցված պատերի երկայնքով անցկացվել են փշալարեր և տեղադրվել էլեկտրաօպտիկական 103 աշտարակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728