![](/banners/BeFunky-design.jpg)
Դատարանը ժամանակավորապես արգելափակել է չինովնիկական աշխատատեղերը կրճատելու Թրամփի վարչակազմի ծրագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/Tramp.jpeg)
Դատարանը ժամանակավորապես արգելափակել է պետական գերատեսչությունների աշխատատեղերը կրճատելու Թրամփի վարչակազմի ծրագիրը:
Սպիտակ տունը պաշտոնյաներին առաջարկել էր հրաժարական տալ մինչև փետրվարի 6-ը։ Ծրագրի շրջանակներում հրաժարականների հետ առաջարկվել էր նաև փոխհատուցում ստանալ:
Նման որոշում է կայացրել Մասաչուսեթսի դատարանը, և այս մասին հայտնել է Reuters-ը։
Միաժամանակ ԱՄՆ ղեկավարությունը չէր երաշխավորել, որ առաջարկից հրաժարվողները դեռ կմնան իրենց պաշտոններում։
Ըստ Թրամփի վարչակազմի` պետական պաշտոնյաների 5-10%-ի կրճատման դեպքում երկիրը տարեկան կխնայեր մոտ 100 մլրդ դոլար։
Արհմիությունները կասկածի տակ դրեցին Թրամփի վարչակազմի այդ առաջարկի օրինականությունը և կոչ արեցին պաշտոնյաներին չընդունել այն: Նրանք նաև հայց ներկայացրեցին դատարան, որը հավանություն տվեց արհմիությունների գնահատականներին և դիմումների ընդունման ժամկետը երկարաձգեց մինչև փետրվարի 10-ը։