Վրաստանում մտադիր են սահմանափակել ԶԼՄ-ների արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը և օրենքը մշակել բրիտանական օրենսդրության հիման վրա

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնում է «ԶԼՄ-ների մասին օրենքի» ընդունում, որը, ըստ լրատվամիջոցների, կսահմանափակի արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորումը:

Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ սահմանափակումները չեն վերաբերի գովազդից ստացված եկամուտներին, իսկ բուն օրենքը կմշակվի բրիտանական օրենսդրության հիման վրա.

«Օրենքը սահմանելու է ԶԼՄ-ների օբյեկտիվության, ինչպես նաև լրագրողական էթիկայի չափանիշներ։ Կսահմանվեն մոնիթորինգի և այդ ստանդարտների պահպանման ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմները», – ասել է նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս