![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան վերացնում է իրանական բեռնատարներից գանձվող հավելյալ մաքսատուրքերը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/wsi-imageoptim-turkey-and-iran.jpg)
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հայտնել է, որ Թուրքիա կատարած իր այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան վերացնում է իրանական բեռնատարներից գանձվող հավելյալ մաքսատուրքերը, իսկ Իրանն իր հերթին թուրքական բեռնատարների համար վերացնում է լիքը բաքի պարտադրանքը:
Խնդրին վերջնական լուծում տալու համար 3 ամսվա ընթացքում կողմերը ձևավորվելու են համատեղ կոմիտե, որտեղ քննարկելու են վառելիքի գնի հաշվարկման և հարակից այլ հարցեր: