Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 10-ին, Արցախի մյուս պաշտոնյաներինը` փետրվարի 7-ին

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստին մասնակցել են, իբր, տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրողները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետությունը ներկայացնող տուժող։

Հաղորդվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստը, որն անջատ է քննվում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրա փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման մասին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հանդիպման հնարավորություն է։

Նիստում ընդմիջումից հետո դատախազը սկսել է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշվում է, որ հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը՝ դրա ընթերցումը կշարունակվի փետրվարի 10-ին նշանակված հաջորդ դատական նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյան

 factor.am

Տեսանյութեր

Լրահոս