![](/banners/BeFunky-design.jpg)
Փաշինյանը ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/l-0x70wh-1670x973z-0.4707.jpeg)
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: