![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանում ՀՀ դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/l-0x58wh-969x565z-0.8111.jpeg)
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը: