Բաժիններ՝

Ֆրանսիան արգելափակել է Փարիզում Ռուսական տան հաշիվները

Ֆրանսիան փորձեր է անում ամբողջությամբ արգելափակել Փարիզում Ռուսական տան աշխատանքը, դրա հաշիվները սառեցվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին:

«Այժմ փորձեր են արվում ամբողջովին սառեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով հաշիվները:

Մենք դժվարին բանակցություններ ենք վարում ֆրանսիացիների հետ այդ հարցի շուրջ, մանավանդ, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմքով՝ երկկողմ համաձայնագրի հիման վրա, իսկ Ռուսաստանում գործում է Ֆրանսիական մշակութային կենտրոնը:

Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է», – ասել է Մեշկովը:Ավելի վաղ ադրբեջանական Report լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու մասին։

Դրա հետ մեկտեղ երկրի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ Ադրբեջանը նաև ծանուցում է ուղարկել ԱՄՆ-ին` հանրապետությունում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի ուշ հայտարարել էր, որ Բաքվում Ռուսական տունը չի կարելի համեմատել USAID-ի հետ, քանի որ Ռուսական տունը «երբեք ոչ մի քաղաքական հարցով չի զբաղվել», այլ միայն հումանիտար համագործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս