ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտային օրենսդրական նախագծեր, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր:

Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որի շրջանակներում կարևորվել է դրանց ընդունման անհրաժեշտությունը: 

Արձագանքելով օրենսդրական նախաձեռնությանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացվել են հիմնախնդրային հարցեր և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:

Առաջարկվել է օրենսդրական փաթեթի լրամշակմանն ուղղված քննարկումները շարունակել համատեղ ձևաչափով:

Տեսանյութեր

Լրահոս