Բաժիններ՝

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Էստոնիայի էլեկտրաէներգետիկայի օբյեկտները զինված պահպանության տակ են վերցվել, ինչը պայմանավորված է առաջիկա հանգստյան օրերին ԲՌԷԼԼ (Բելառուս-Ռուսաստան-Էստոնիա-Լատվիա-Լիտվա) էլեկտրահամակարգից երկրի անջատման հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով էստոնական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Կայտսելիյտը (կամավոր ռազմականացված կազմավորում) և ոստիկանությունը զինված պահպանություն են տեղակայել երկրի էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներում, այդ թվում՝ ենթակայաններում և էլեկտրահաղորդման կարևորագույն գծերում:

Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված ռուսական էլեկտրահամակարգից Էստոնիայի անջատվելուց առաջ առկա «մեծ սպառնալիքի հետ». Էստոնիան ԲՌԷԼԼ-ից կանջատվի փետրվարի 8-ին:

Ոստիկանությունը, համագործակցելով կլիմայի նախարարության հետ, ամբողջ Էստոնիայում ավելի քան 40 օբյեկտ է նշել, որոնք առավել կարևոր նշանակություն ունեն էլեկտրամատակարարման համար:

Նրանց մի մասն ընդգրկված է ոստիկանության պարեկային երթուղիներում, իսկ մի քանիսն ապահովված է զինված պահպանությամբ՝ Կայտսելիյտի հետ համատեղ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ռուսաստանի գլխավորած ԲՌԷԼԼ ցանցից անջատումը կսկսվի Լիտվայում և կավարտվի Էստոնիայում։ Այնուհետև բալթյան երկրները կանցկացնեն ցանցի աշխատանքի, հաճախականության համատեղ փորձարկում:

Բալթյան երկրները փետրվարի 9-ին կմիացվեն Եվրոպայի սինքրոն գոտուն, հայտնել է էստոնական Elring էներգետիկ ընկերությունը։

Էստոնիայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին սննդամթերքի, ջրի և դեղորայքի պաշար կուտակել էլեկտրականության հնարավոր անջատումների ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս