Բաժիններ՝

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան. AP

Փետրվարի 5-ին ԱՄՆ մի քանի նահանգներում բողոքի ցույցեր են ծրագրվում Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի առաջին որոշումների դեմ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ գնալով ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն վայելող շարժման կողմնակիցները, որոնք սոցցանցերում իրեն նույնականացնում են #buildtheresistance և #50501 հեշթեգերով (50 բողոքի ակցիա, 50 նահանգ մեկ օրում), ծրագրում են չորեքշաբթի դուրս գալ փողոցներ՝ բողոքի ցույցեր անցկացնելու ամերիկյան նահանգների մայրաքաղաքներում, ինչպես նաև երկրի այլ քաղաքներում։

Շարժումն ունի կայքէջեր և սոցիալական ցանցերում օգտահաշիվներ: Դրանցում նրանք, ովքեր համաձայն չեն ամերիկյան առաջնորդի քաղաքականության հետ, քարոզչություն են տարածում «2025 նախագծի» դեմ՝ Հանրապետական կուսակցությանը մոտ գտնվող Heritage Foundation-ի կողմից հրատարակված ժողովածու, որը պարունակում է հանրապետական վարչակազմի գործողությունների ծրագրի առավել մանրամասն ուրվագիծը, ներառյալ՝ ԱՄՆ կառավարության և հասարակության վերափոխումը։

Կիրակի՝ փետրվարի 2-ին, Հարավային Կալիֆորնիա նահանգում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության դեմ, հայտնում է AP-ն։ Գործակալության գնահատականների համաձայն՝ «ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ»։ Նրանք կոչ են արել դադարեցնել զանգվածային տեղահանությունների՝ նոր վարչակազմի ծրագրերը:

factor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս