Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կմեկնի Թուրքիա։ Այս մասին Թուրքիայի պետական «Anadolu ajansı» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցոըւմ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց։

Խոսելով թուրք-հունական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ ապրիլին բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում նախատեսվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը Թուրքիա, որի ժամանակ նախատեսվում է հանդիպում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Կարևոր է թուրք-հունական խնդիրները լուծել երկխոսության միջոցով, քանի որ կան մի շարք խնդիրներ, որոնք մենք ժառանգել ենք նախորդ սերունդներից: Երկու կողմերի համար էլ վիճելի հարցեր կան: Կարևոր է այս հարցերը լուծել բանակցությունների միջոցով»,- նշել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս