«Թուրքիան աշխարհում մեծությամբ 11-րդ առևտրական նավատորմն ունի». Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «Տարածաշրջանային նավահանգիստների ղեկավարների» հետ ունեցած հանդիպմանն անդրադարձել է ծովային առևտրի ոլորտում թուրքական կողմի հաջողություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ ոլորտում կառավարության և անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իրականացված ներդրումները ոլորտում զգալի առաջընթաց են ապահովել:

Նշելով, որ էլ ավելի շատ աշխատանք է իրականացվելու, թուրքական տրանսպորտային և ենթակառուցվածքային գերատեսչության ղեկավարը որոշակի տվյալներ է ներկայացրել:

Ըստ այդմ՝ 2024-ին Թուրքիային 193 միջազգային ծովային երթևեկության համար բաց նավահանգիստների միջոցով ավելի քան 531 մլն տոննա բեռնափոխադրում է իրականացրել:

Բացի այդ թուրքական կողմը ծառայություններ է մատուցել՝ կառավարելով 71 նավահանգստի վարչության նավերի երթևեկությունը:

Ուրալօղլուն նաև նշել է, որ նույն տարվա՝ 2024-ի դրությամբ, Թուրքիան ունի աշխարհում մեծությամբ 11-րդ առևտրական նավատորմը:

Տեսանյութեր

Լրահոս