Բաժիններ՝

Ինչպես ստուգել առողջությունը աստիճանների միջոցով

Աստիճաններով բարձրանալիս կարելի է գնահատել առողջական վիճակը։ Այս մասին ուսումնասիրություն է հրապարակել Medical Xpress-ը։ Գիտնականները պարզել են, որ առողջ սիրտ ունեցող մարդը կարող է 4 աստիճանաթռիչք անցնել 1 րոպեում։ Առողջությունը ստուգելու այս եղանակը մասնագետներն անվանել են «թեստ-աստիճան»։

«Եթե չորս աստիճանաթռիչք բարձրանալու համար ձեզ հարկավոր է մեկուկես րոպեից ավելի, ապա ձեր առողջությունը ցածր մակարդակի վրա է, և լավ կլիներ խորհրդակցել բժշկի հետ»,- ասել է ուսումնասիրության հեղինակ, սրտաբան Խեսուս Պետեյրոն։

Բժիշկները պարզել են, որ 4 աստիճանաթռիչքը 40-45 վայրկյանում բարձրացողների մոտ առաջիկա տասը տարիների ընթացքում մահացության հավանականությունը նվազում է 10 %-ով, իսկ 1,5 րոպեում այն հաղթահարողների մոտ այդ ցուցանիշն աճում է 30 %-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728