Դավիթ Հակոբյանը՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին. Ես կրիմինալիստիկայով չեմ զբաղվում

Մայիսի 5-ը հայաստանյան քաղաքական դաշտում շատ բազմազան օր է լինելու: Այդ օրը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը հաղթանակի կամ պարտության մասին են մտածելու, ՀՀ նախագահի  նախկին թեկնածու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության պատվիրման համար մեղադրվող նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի երկամսյա կալանքն է ավարտվում, իսկ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այդ օրը բոլորովին այլ ծրագրեր ունի:

«Ես մայիսի 5-ին տոնելու եմ Մարքսի ծնունդը»,- 168.am-ին ասաց  Դավիթ Հակոբյանը: Նա չցանկացավ անդրադառնալ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործին` նշելով, որ ինքը կրիմինալիստիկայով չի զբաղվում: «Ես երբեք ու երբեք իմ գաղափարական մտքի մատուցման մեջ չեմ իջել անձնավորված ցածր սանդղակին: Կոմպրոմատային մարտավարությունը Հակոբյան Դավթին խորթ է եղել միշտ էլ»,- ասաց գլխավոր մարքսիստը` հավելելով, որ կան խնդրով զբաղվող համապատասխան մարմիններ և եթե նրանք  ճիշտ ընթացք տան գործին «փառք ու պատիվ իրենց, եթե սկկսեն մուտիլովկաները, իրենց գործն է»:

«Բայց ինձ մի պարտադրեք մի մեկնաբանություն, որն իմ ձեռագիրը չէ»,-հորդորեց Դավիթ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս