Ուկրաինայում նախագահի ընտրության թեման կարևոր է ապագա բանակցությունների համար. Պեսկով
Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու գաղափարը ղեկավարության լեգիտիմացման տեսանկյունից կարևոր է։ Զելենսկու լիազորությունները դե յուրե ավարտվել են», – նշել է Պեսկովը։
Նա նաև մատնանշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայում պետք է լեգիտիմ իշխանություն լինի հակամարտության կարգավորման ընթացքում պայմանավորվածությունների իրավական ամրագրման համար: