«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է հիվանդանոցում

«Արբատ» գումարտակի հիմնադիր և ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, 1 մարդ մահացել է, 4-ը` տուժել։ Ռուսական ԶԼՄ–ները գրել էին, որ տուժածներից մեկը Արմեն Սարգսյանն է։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ տուժածներից ևս մեկը մահացել է։
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:

Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս