LiveChef. Համաշխարհային նորույթ. Բարձրակարգ օնլայն ռեստորան
Ռեստորան, որն այցելում է հաճախորդին և ոչ հակառակը…
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է կատարվում ձեր սիրելի ռեստորանի խոհանոցում:
Ուզո՞ւմ եք վստահ լինել, որ ձեր պատվիրած ուտեստը պատրաստվում է բարձրորակ և թարմ սննդամթերքներից՝ սանիտարահիգիենիկ իդեալական պայմաններում:
Live Chef-ը աշխարհում միակ հավելվածն է, որը բացառիկ հնարավորություն է տալիս խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արագ կհասնի ձեր սեղանին:
Կարող եք տեսնել, թե լավագույն խոհարարներն ինչպես են կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։
Ամեն մի շարժում, ամեն գործողություն հենց ձեր էկրանին:
Եթե Դուք նույնիսկ ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։
Մեր առաքելությունն է՝ փոխել սննդի առաքման և սպասարկման մշակույթը:
Պատվերները տեղափոխվում են մեքենաների և առաջին անգամ հատուկ դրոնների միջոցով, որոնց շնորհիվ ձեր պատվերները տեղ կհասնեն շատ արագ և տաք վիճակում , իսկ ցանկության դեպքում մեր պրոֆեսիոնալ մատուցողները կապահովեն ձեր միջոցառման բարձրակարգ սպասարկումը։
Առաջին անգամ Հայաստանում հասանելի է LiveChef ֆուդ թրաքի ծառայությունը
Շարժական խոհանոցը, Լայվ Շեֆ խոհարարները և սպասարկող անձնակազմը պատրաստ են իրականություն դարձնել ձեր երազանքի ճաշկերույթը ՝ ձեր նախընտրելի վայրում։
Live Chef հավելվածն առաջարկում է ֆանտաստիկ, չկրկնվող ֆյուժն մենյու, առաջատար պրոֆեսիոնալ խոհարարներ, բարձրակարգ և յուրօրինակ սպասարկում և բարձրակարգ, բացառիկ ծառայություններ։
Միացե՛ք սննդի սիրահարներին ամբողջ երկրում, ովքեր ոչ միայն պատվիրում են ուտելիք, այլև զգում են խոհարարական արվեստի բոլոր նրբությունները:
LiveChef-ի յուրաքանչյուր պատվեր ուղեկցվում է ձեր վստահությամբ:
Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան:
Միացե՛ք մեզ այս խոհարարական ճամփորդության ժամանակ Հավելվածը կարող եք ներբեռնեք Apple Store-ից կամ Google Play-ից։
Լայվ Շեֆ օնլայն ռեստորան նախագիծի հեղինակն ու իրականացնողը հեղինակավոր ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերությունն է:
LiveChef – Ապրիր պահը՝ վայելելով համը։