Մահափորձ՝ Արմեն Սարգսյանի դեմ․ ի՞նչ է հայտնի Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի մասին

Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը կարող է կապված լինել ԴԺՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի հետ։ Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝  գրում է «Mash»-ը։

Ըստ լրատվամիջոցի` տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ անցնելիս է եղել նախասրահով։

Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացածի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, քանի որ նրա դեմքը խիստ վնասված է։ Ենթադրություններ կան, որ մահացածը Արմեն Սարգսյանի թիկնապահն է։

Քաղաքագետ Դմիտրի Նիկոտինը Telegram-ալիքում գրել է, որ տուժածների թվում է Օլեգ Կասպիրովիչը, որը նախկինում եղել է ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի Ղրիմի տարածքային հրամանատարության վարչության հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարի տեղակալը:

46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:

Ավելի վաղ Ուկրաինայում Սարգսյանին մեղադրանքներ էին ներկայացվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններ վարող ապօրինի զինված կազմավորումներին մասնակցելու համար: Նա հետախուզման մեջ է Ուկրաինայում, նախկինում Ուկրաինայի քաղաքացիություն է ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս