Բաժիններ՝

«Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». ակցիա ֆուտբոլային խաղի ժամանակ

Փետրվարի 2-ին թուրքական հայտնի «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Çaykur Rizespor»-ին։  «Fenerbahçe»-ի երկրպագուները հայտնի են քաղաքական և տարատեսակ հարցերի շուրջ իրենց մոտեցումներով ու ֆուտբոլային խաղերի ընթացքում կազմակերպած ակցիաներով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Խաղի մեկնարկից առաջ «Fenerbahçe»-ի երկրպագուները  վանկարկել  են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» ու իրենց աջակցություն ցույց տվել Թուրքիայի զինված ուժերից հեռացված լեյտենանտներին։

Վերջիններս այն զինվորականներն են, որոնք Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ վանկարկել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», ինչի պատճառով էլ հեռացվել էին Թուրքիայի զինված ուժերից։

Նշենք, որ  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։

Փաստորեն «Fenerbahçe»-ի երկրպագուները վերոհիշյալ վանկարկումներով ու կոչերով զորակցություն և հավատարմությունն են հայտնել համակարգից հեռացված լեյտենանտներին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս