«Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կլինի ԱՄՆ մեծագույն սխալը». Արաղչի

«Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», – «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մեր միջուկային օբյեկտները գտնվում են Իրանի ողջ տարածքով մեկ և հագեցած են ՀՕՊ հզոր միջոցներով։ Այնպես որ, կարծում եմ՝ նման հարձակումը գրեթե անհնարին է», – նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

Դրա հետ մեկտեղ, ըստ Արաղչիի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այնուամենայնիվ, որոշեն հարվածել Իրանին, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։

«Ես կարծում եմ, որ թե՛ ամերիկացիները և թե՛ իսրայելցիները շատ լավ հասկանում են, թե հատկապես որ թիրախներին են ուղղված լինելու մեր պատասխան հարվածները։ Դրանցից հետո մենք լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մեջ կհայտնվենք։ Սակայն որևէ մեկը՝ ոչ տարածաշրջանում, ոչ էլ դրանից դուրս, նման ցանկություն չունի», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս