«Ռուսաստանի հետ լուրջ քննարկումների մեջ ենք». Թրամփ
Լրագրողների հետ զրույցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ կանի Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար։
Նա տեղեկացրել է, որ այժմ ամերիկյան կողմը «լուրջ քննարկումների մեջ է Ռուսաստանի հետ»։
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, ապա Թրամփը նշել է, որ այն, ի վերջո, կկայանա։
«Մենք կխոսենք։ Կարծում եմ, որ մենք նշանակալի մի քայլի կդիմենք։ Մեր ցանկությունն այս պատերազմին վերջ տալն է։ Այն երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի», – հայտարարել է Թրամփը։