Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին` մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ Ուղղափառ Եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին Սրբազնություն Հովհաննես Իբրահիմի և Նորին Սրբազնություն Պողոս Յազիգի առևանգման առիթով:

Վեհափառ Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգևորականների առևանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը և կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգևոր այրերը ազատ կարձակվեն ապահով և անվնաս»:

Նամակում Նորին Սրբությունը նաև իր զորակցությունն է հայտնել Պատրիարքին և հույս հայտնել, որ քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության ավանդույթներով հարուստ Սիրիայում շուտով կդադարեն հակամարտություններն ու բախումները:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին 
Տեղեկատվական համակարգ            

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930