Եկամտահարկ չվճարածներն արդեն այդ հարկը կվճարեն՝ հայտարարագիր ներկայացնելուց հետո. Փաշինյան
«Այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի: Սոցիալապես խոցելի խավերի համար ոչ մի հարկային բեռ չի կարող առաջացնել համընդհանուր հայտարարագրումը: Այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ: Եթե մարդը չի աշխատում, այս տարի առնվազն ինքը չի լրացնելու համընդհանուր հայտարարագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս պայմաններում մի հոգի աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ՝ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտային հարկից. «Երբ մենք ասում ենք՝ մինչև 100 հազար դրամ հնարավորություն կա ստանալու, հարց է ծագում՝ արդյո՞ք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվում է և վճարվում այնքան եկամտային հարկ, որ ինքը կարողանա 100 հազարը հետ ստանալ: Պատասխանն է՝ այո: Քաղաքացին առաջինը պետք է լրացնի համընդհանուր հայտարարագիր, ընդ որում՝ այդտեղ դժվարություն չկա, եթե քաղաքացին միայն այդ եկամուտն է ստանում»:
Նա շեշտեց, որ ծախսը պետք է հաշիվ-ապրանքագրով հիմնավորված լինի:
«Կան դեպքեր, երբ մարդու համար առաջանում է հարկային պարտավորություն: Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա, բոլոր հարկերը նախկինում գոյություն ունեցած են, սա հարկային դաշտ բերում է այն մարդկանց, ովքեր նախկինում գոյություն ունեցած օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում