«Այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի: Սոցիալապես խոցելի խավերի համար ոչ մի հարկային բեռ չի կարող առաջացնել համընդհանուր հայտարարագրումը: Այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ: Եթե մարդը չի աշխատում, այս տարի առնվազն ինքը չի լրացնելու համընդհանուր հայտարարագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Էնքա՜ն ասեցին՝ պարգևավճար, կոռուպցիա, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում: Ոչ մի ընտանիք ինքն իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է ՀՀ պետական բյուջեն»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում համոզմունք հայտնեց, թե համընդհանուր հայտարարագրումն այն քայլերից է, որ «մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից» պետք է առաջնորդի դեպի «պետականատեր ժողովրդի գործելակարգ»: