Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում․ Օվերչուկ

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում:

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։

Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու մասին, շարժվելու են հյուսիսից հարավ ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների խաչմերուկից, և գնալու են ներքև»- նշել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն միշտ ողջունել է նման շփումները և նման համատեղ աշխատանքը, քանի որ, ըստ նրա, դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը։

Տեսանյութեր

Լրահոս